Իտալական «Միլանը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենին, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանական գիծը և վստահ է, որ 23-ամյա պաշտպանը կարող է լուծել այդ խնդիրը:
Նշվում է, դանիացու ծառայություններով անձամբ հետաքրքրված է թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին:
Հիշեցնենք, որ Կրիստենսենին իր կազմում է ուզում տեսնել նաև կատալոնական «Բարսելոնան»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 15 հանդիպման: