Գերմանական «Նյուրնբերգի» ֆուտբոլիստներից ևս մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, տեղեկացնում է Sport.de-ն:
Սա գերմանական ակումբում գրանցված երկրորդ վարակման դեպքն է: Ֆուտբոլիստի անունը դեռ չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը բուժզննում է անցկացրել խաղացողների և ակումբի անձնակազմի շրջանում, որի ընթացքում Ֆաբիան Նյուրնբերգերի թեստը դրական արդյունք է ցույց տվել:
Հավելենք, որ գերմանական «Նյուրնբերգի» բոլոր ներկայացուցիչները ենթարկվել են կարանտինի:
Մարտի 6-ին թիմը հանդիպել էր «Հանովերին», ում երկու ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի հարուցիչ: