«Տրապիզոնսպորի» կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը հրաժարվել է մասնակցել Թուրքիայի առաջնության 26-րդ տուրի «Բաշակշեհիրի» հետ խաղին (մարտի 15)՝ կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով:
«Կյանքում կան ավելի կարևոր բաներ, քան ֆուտբոլը: Ես ինձ հարմար չեմ զգում և չեմ ցանկանում այս իրավիճակում ֆուտբոլ խաղալ: Այս պահին բոլորը պետք է տանը լինեն իրենց ընտանիքների և սիրելիների հետ: Մրցաշրջանը պետք է չեղյալ հայտարարվի, քանի որ աշխարհն անցնում է այդպիսի ցնցումների միջով»,- գրել է նիգերիացի ֆուտբոլիստը instagram-ի իր էջում։