«Նապոլին» կազմակերպել է ֆլեշմոբ, որը հորդորում է Նեապոլի բոլոր բնակիչներին տեղական ժամանակով երեկոյան 19:45-ին դուրս գալ պատշգամբ և երգել «Un giorno all’improvviso» երգը («Մի անգամ հանկարծ …»): Երգը «Լիվերպուլի» «Allez Allez Allez» երգի անալոգն է:
Ակցիան ուղղված է բնակչությանը միավորել ընդդեմ Իտալիայում կորոնավիրուսի տարածման։ Երկրում վիրուսով վարակվել է ավելի քան 17,000 հոգի: