«Տրոյա» ակումբի մամուլի ծառայությունը, որը խաղում է Լիգա 2-ում, հայտարարել է թիմի խաղացողի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին:
Ակումբը չի տվել վարակված անձի անունը, սակայն, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, խոսքը գնում է հարավկորեացի հարձակվող Հյուն-Ջուն Սուկի մասին: Սա ֆուտբոլիստի վարակվելու առաջին դեպքն է ֆրանսիական պրոֆեսիոնալ ակումբների շրջանում:
«Տրոյան» նաև հաղորդել է ակումբի ակադեմիայում երիտասարդ խաղացողի վարակվելու մասին:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվեց Լիգա 1-ի և Լիգա 2-ի անորոշ ժամկետով դադարեցման մասին: