«Յուվենտուսի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանի հետ պայմանագրի վերաբերյալ, գրում է Tuttosport-ը:
Թուրինցիները պատրաստ են բրազիլացուն առաջարկել 2 տարվա պայմանագիր, իսկ խաղացողը պայմանագիր է պահանջում երեք տարի ժամկետով:
Ըստ աղբյուրի, «Արսենալը», «Տոտենհեմը» և «Բավարիան» նույնպես հետաքրքրված են կիսապաշտպանի ծառայություններով: