Տոգոյի հավաքականի հարձակվող Էմանուել Ադեբայորն իր նորամուտն է նշել պարագվայական «Օլիմպիա» ակումբում` մասնակցելով Լիբերտադորեսի Գավաթի խաղին:
Արգենտինական «Դեֆենսա Խուստիսիայի» դեմ խաղի 72-րդ րոպեին 36-ամյա հարձակվողը չափազանց կոպիտ է խաղացել` ոտքով անզգուշորեն հարվածելով մրցակցի պաշտպան Էնցո Կոաչիի գլխին:
Adebayor expulso pelo Olimpia
— Lucas (@lucasptatsch) March 12, 2020
Acho que errou de esporte pic.twitter.com/XgwAoeC1Uu
Մրցավար Վիկտոր Կարիլյոն անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել Ադեբայորին` նրան հեռացնելով դաշտից: Այդուհանդերձ, «Օլիմպիան» 2:1 հաշվով հաղթանակ է տարել արգենտինական թիմի նկատմամբ:
Նշենք` Ադեբայորը «Օլիմպիակոս» է տեղափոխվել 2020 թվականի փետրվարին ազատ խաղացողի կարգավիճակով: Նա դարձել է պարագվայական ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Կարիերայի ընթացքում Էմանուելը հանդես է եկել «Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի», Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» կազմում: