Ֆուտբոլի Իսպանիայի առաջնությունը այսօր պաշտոնապես հետաձգվեց առնվազն երկու տուրով կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։
Cadena COPE-ը գրում է, որ Լա լիգան հետաձգման արդյունքում կորցնելու է 678,4 միլիոն եվրո։ Տոմսերի վաճառքից Լա լիգան կորցնելու է 41,4 միլիոն եվրո։ 88 միլիոն եվրո Պրիմերան կորցնելու է աբոնիմենտներից։
Ֆինանսական ամենամեծ վնասը գալու է հեռուստատեսային իրավունքների վաճառքից։ Լա լիգան հեռուստատեսային իրավունքների վաճառքից կորցնելու է 549 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Ռեալում» կարանտին է հայտարարված։ Բասկետբոլի թիմի խաղացողներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել։