Հոկեյի ազգային լիգան պաշտոնապես դադարեցրեց կանոնավոր առաջնության անցկացումը կորոնավիրուսի պատճառով։
«Տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կապված կորոնավիրուսի հետ և բժշկական փորձագիտական խմբի հետ խորհրդակցության արդյունքում Հոկեյի ազգային լիգայի տնօրենների խորհուրդը որոշել է դադարեցնել մրցաշրջանը այսօրվանից սկսած։
Մեր նպատակն է նորից խաղալ, հենց որ դա տեղին կլինի ու խելքին մոտ, որպեսզի Սթենլիի գավաթը շնորհենք հաղթողին։
Շնորհակալություն ենք հայտնում երկրպագուներին համբերության համար։ Հույս ունենք, որ առողջ եք լինելու», – ասել է ազգային լիգայի կոմիսիոներ Գերի Բեթմենը։
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսը հայտարարել էր համավարակ։