Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձեռք բերել կիսապաշտպան Ստեֆանո Սենսիի ամբողջական տրանսֆերը։
Այս պահի դրությամբ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս միլանյան ակումբում վարձավճարով, ֆուտբոլիստի հիմնական իրավունքները պատկանում են «Սասուոլոյին»:
«Ինտերը» պատրաստ է վճարել 25 միլիոն եվրո խաղացողի համար, ում ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»: