ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները հետաձգելու տարբերակները:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին երկու հանդիպումներ՝ «Ինտեր»-«Խետաֆե» և «Սևիլիա»-«Ռոմա», չեղյալ էին հայտարարվել, քանի որ Իսպանիան արգելափակել էր բոլոր թռիչքները դեպի Իտալիա՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
ՈւԵՖԱ-ն ներկայումս ուսումնասիրում է չեզոք դաշտերում հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը: Խաղերը կարող են անցկացվել Լեհաստանում կամ Ռուսաստանում: