Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել՝ COVID-19-ը հայտարարելով համաշխարհային համաճարակ։
Այս մասին այսօր հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում շարունակում են հետաձգվել կամ չեղարկվել մարզական բազմաթիվ միջոցառումներ։ Առողջապահության միջազգային կազմակերպության հայտարարությունից հետո այդ միջոցառումները կարող են ավելանալ։
Ներկա պահին նոր կորոնավիրուսի 118 հազար դեպք է գրանցվել աշխարհի 114 երկրներում։ Բուժվածների թիվը կազմում է 65,8 հազար։ Մահացածների թիվը հասնում է 4360-ի։