Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում J խմբում Պորտուգալիայի հավաքականը հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն և 5 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Բոլոր գոլերը խփվեցին առաջին կեսում: Դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆերնանդեշը, Կանսելուն և Ֆելիքսը:
Այս խմբի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Իսլանդիա-Լիխտեյնշտեյն՝ 4-0
Լյուքսեմբուրգ-Սլովակիա՝ 0-1: