Լա լիգայի և Սեգունդայի խաղարկությունները կարող են դադարեցվել, եթե Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշում կայացնի։
Cadena SER-ը գրում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է նրան, որ երկու մրցաշարերն էլ դադարեցվեն կորոնավիրուսի պատճառով։ Այսօր գերատեսչությունը հանդիպելու է իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիայի ներկայացուցիչների և Լա լիգայի ղեկավարության հետ՝ քննարկելու այս հարցը։
Մի քանի ակումբներ ու ֆուտբոլիստներ երեկ առաջարկել էին հետաձգել Լա լիգայի առաջիկա երկու տուրերը՝ առանց երկրպագուների անցկացնելու փոխարեն։
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Իսպանիայում մարտի 10-ի տվյալներով անցնում է 1000-ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լա լիգայի առաջիկա երկու տուրերի հանդիպումները անցկացվելու են առանց հանդիսականների։