Ստոլե Սոլբակենը կարծում է, որ Իսպանիայի գոլը գրանցվել է խաղից դուրս իրավիճակից։
Նորվեգիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում պարտվել էր Իսպանիային (0:1): Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփել էր Գավին։
«Գոլը խփվեց հստակ խաղից դուրս իրավիճակից հետո: Գավին (նախքան գոլ խփելը) խույս տվեց գնդակից և կես մետր խաղից դուրս էր»,- հետխաղյա ասուլիսում ասել է Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչը։