Իսպանիայի հավաքականի պաշտպան Դանի Կարվախալը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում Նորվեգիայի նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Պաշտպանությունում՝ Ունայ Սիմոնից մինչև Ալվարո Մորատա, մենք շատ կոմպակտ խաղացինք: Մենք Հոլանդին թույլ չտվեցինք ոչ մի հեշտ գնդակ վերցնել: Գովաբանեք մեր կենտրոնական պաշտպաններին, քանի որ նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարել»,- ասել է Կարվախալը Teledeporte-ին տված հարցազրույցում:
Նորվեգացիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը երաշխավորեց տեղը Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում։ Ընտրական մրցաշարի ավարտից երկու տուր առաջ իսպանացիները 15 միավորով գլխավորում են A խումբը։