Կիրակի օրը՝ հոկտեմբերի 15-ին, կայացավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղային օրը, որից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլ դուրս եկած ևս երեք թիմեր։
Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեցին Իսպանիան (A խումբ), Թուրքիան (D) և Շոտլանդիան (A):
Ավելի վաղ ԵԱ-ի ուղեգիր էին ձեռք բերել Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան և Գերմանիան (վերջինս՝ որպես մրցաշարը ընդունող երկիր)։
Հիշեցնենք, որ Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին կմասնակցի 24 հավաքական։