Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղում Նորվեգիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին (1:0)։
«Մենք կշարունակենք վստահել այն խաղացողներին, որոնք շատ են խաղում: Դա ուրախանալու առիթ է, երբ ընտրելու հնարավորություն կա: Մենք շատ ուրախ ենք, քանի որ թիմը շատ է աճել և մեծ ապագա ունի։ Մենք աշխատել ենք այս կետին հասնելու համար: Մենք կատարելագործվելու տեղ ունենք, քանի որ պահանջներն ու առաջադրանքները օրեցօր ավելանում են»,- դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։