Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում» մեկնաբանել է ազգային հավաքականի Եվրո-2024 դուրս գալը:
«Մենք Եվրո 2024-ին ենք: Շատ ուրախ եմ օգնելու Պորտուգալիային ևս մեկ անգամ դուրս գալ այս մեծ մրցույթի եզրափակիչ:
Հատուկ շնորհակալություն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային և մարզադաշտում ներկա երկրպագուներին հրաշալի շնորհավորանքների համար»,-գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի 7-րդ տուրի խաղում 3:2 հաշվով հաղթել էր Սլովակիայի ընտրանուն և վաղաժամ ապահովել տեղը Եվրոպայի առաջնությունում: Յոթ տուրից հետո պորտուգալացիներն ունեն 21 միավոր և J խմբում առաջին տեղում են։