Եվրո-2024-ի ընտրական փուլի D խմբում Թուրքիայի հավաքականը Օսիեկում 1։0 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին։
Թուրքերը հաղթական գոլը խփեցին 30-րդ րոպեին։ Աչքի ընկավ Յիլմազը։
Այս հաղթանակից հետո Թուրքիայի հավաքականը 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Խորվաթիան ունի 10 միավոր ու մեկ խաղ պակաս է անցկացրել։