Վիլֆրեդ Նդիդին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Կատալոնական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում «Լեսթերի» հենակետային կիսապաշտպանի նկատմամբ, հաղորդում է Diario Sport-ը։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կատալոնական ակումբը դիտարկում է Նդիդիին հաջորդ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրելու տարբերակը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել եվրոպական մի քանի ակումբներ։ «Բավարիան» բանակցություններ է վարել անգլիական ակումբի հետ, սակայն նրանց պահանջները չափազանց բարձր է համարել՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի պայմանագրի մնացած ժամկետը:
Կիսապաշտպանի հետ կապ են հաստատել նաև «Յուվենտուսը» և Մադրիդի «Ատլետիկոն»:
Ընթացիկ առաջնությունում Նդիդին անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։