Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս գալիս հունահռոմեական ոճի ըմբիշները։
Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկում հաղթեց կուբացի մրցակցին 5-1 հաշվով և դուրս եկավ 1/16 եզրափակիչ։
Մրցումային երրորդ օրը մրցաշարում կմեկնարկեն նաև Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Սլավիկ Գալստյանը (67 կգ)։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե, իսկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ)՝ ոսկե մեդալի համար։