«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը կարող է տեղափոխվել Լոնդոն, գրում է TEAMtal -ը:
«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում 25-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Էվերթոնը»:
Այս մրցաշրջանում Սթոունզը Պրեմիեր լիգայում քաղաքաբնակների կազմում մասնակցել է ընդամենը 12 խաղի: