Իտալիայի ազգային Օլիմպիական կոմիտեն իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել՝ բոլոր սպորտային իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը հետաձգելու մասին: Պատճառը կորոնավիրուսի տարածումն է:
Նշվում է, որ Օլիմպիական կոմիտեն չի կարող ազդեցություն ունենալ միջազգային մրցաշարերի վրա, այդ պատճառով ֆուտբոլային խաղերը կկայանան, սակայն կանցնեն առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը հայտնաբերվել է չինական Ուհան քաղաքում: Վարակի հետևանքով այս պահին զոհվածների թիվն անցնում է 3800-ը, իսկ վարակվածները 60 հազարն են: Իտալիայում կա մոտ 7000 վարակված: