Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրան մեկնաբանել է թիմի ցուցադրած արդյունքները, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Պետք է արդար լինել և ասել, որ մեր խաղը չի ստացվում: Մենք հաճույք չենք ստանում խաղադաշտում:
Դժվար է բացատրել, թե որն է այս ամենի պատճառը: Ամեն ինչ կանենք իրավիճակը շտկելու համար:
Հույս ունենք, որ երկրպագուները երես չեն թեքի մեզնից»,-ասել է Բոնավենտուրան:
Հիշեցնենք, որ ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը օրեր առաջ ազատվեց իր ղեկավարած պաշտոնից: «Միլանը» Ա Սերիայի այս առաջնությունում վաստակել է 36 միավոր ու գտնվում է 7-րդ դիրքում: