Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտ» անվանումով օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որի մեկնարկը նախատեսված է մարտի 13-ին:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ֆերդինանդը ՌԴ կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ:
Նշվում է նաև, որ այս օրերին Օլիմպավանում ուսումնամարզական համատեղ հավաք են անցկացնում տարիքային բոլոր խմբերի /պատանեկան, երիտասարդական և մեծահասակների/ հանրապետության հավաքականները:

Ձյուդոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների որոշումներով, կորոնավիուսի տարածման պատճառով, բազմաթիվ վարկանիշային և գավաթի խաղարկության միջազգային մրցաշարեր են հետաձգվել կամ ` չեղարկվել:
Օրինակ, նախատեսված էր, որ մեր լավագույնները պետք է հանդես գային Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում մարտի 6-8-ը կայանալիք վարկանիշային /Գրան պրի/ մրցաշարին, որը նույնպես տեղի չունեցավ: