«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գյունար Սուլշերը կիսվել է «կարմիր սատանաների» առաջընթացի վերաբերյալ իր կարծիքով.
«Մենք զգում ենք, որ անընդհատ ավելացնում ենք: Հասկանում ենք նաև, որ մեզ պակասում են 2-3 խաղացող և չեմպիոնության համար պայքարելու մի փոքր փորձ: Մենք դա գիտենք: Մտածում ենք, թե ինչպես ավելի շատ միավորներ վաստակել աղյուսակում բարձրանալու համար: «Չելսին» և «Լեսթերը» մեզանիցդեռ շատ առաջ են:
Այնուամենայնիվ, մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք առաջադիմում ենք»,- մեջբերում է Սուլշերին Telegraph-ը։