Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Անխել Դի Մարիան կիսվել է անցյալ մրցաշրջանում Թուրինի «Յուվենտուսում» անցկացրած իր հիշողություններով՝ նշելով, որ տարին դժվար էր, և ինքը միշտ չէ, որ հասկանում է, թե ինչ է կատարվում։
«Անցյալ տարին դժվար էր «Յուվենտուսի» համար. Բայց ինձ համար նույնպես դժվար էր, քանի որ չէի հասկանում, թե ինչ է կատարվում, բայց փորձում էի մնալ իմ մակարդակի վրա։ «Յուվենտուսում» շատ խաղաժամանակ չունեի, դա զգացի: Ես մի քանի զրույց եմ ունեցել ղեկավարության և մարզչական շտաբի հետ»,- ասել է Դի Մարիան DSports Radio-ին։
35-ամյա Դի Մարիան մեկ մրցաշրջան անցկացրեց Յուվենտուսում և հեռացավ ակումբից ազատ տրանսֆերով։ Թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում նա դարձել է ութ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։