Այսօր` հուլիսի 29-ին, մեկնարկեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը։ Մրցաշարի առաջին տուրի 2-րդ խաղում «Նոան» ընդունել էր «Վանին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարավ:
Հանդիպման միակ գոլը խփեց Արթուր Միրանյանը՝ անվրեպ իրացնելով 15-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը։
Հիշեցնենք՝ տուրի 1-ին խաղում «Շիրակը» 4-2 հաշվով հաղթել էր «Վեսթ Արմենիային»։