Հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» տնային մարզահագուստը կլինի վարդագույն-սպիտակ, հայտնում է Footy Headlines-ը:
Այս մարզահագուստն իր մեջ կհամադրի ավանդական սպիտակ գույնը վարդագույն դետալներով, այն նման կլինի մադրիդցիների 2014/15 մարզահագուստին:
Այն ժամանակ «Ռեալի» երրորդ մարզահագուստն ամբողջովին վարդագույն էր , իսկ տնայինը՝ ուներ վարդագույն գծեր:
Սպասվում է, որ «Ռեալի» նոր մարզահագուստը կներկայացվի 2020 թվականի մայիսին:

