Փարիզի և Իլ-դե-Ֆրանսի ղեկավար Մարկ Գիյոմը խոստացել է, որ Սենա գետի ջրի որակը բարձր կլինի այն չափանիշներից, որոնք պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն և «Փարիզ — 2024»-ի կազմկոմիտեն:
Առաջիկայում նախատեսված են թեստային միջոցառումներ:
Սենա գետը օլիմպիական խաղերի ժամանակ կօգտագործվի մարաթոնյան լողի, եռամարտի և պարատրիաթլոն մարզաձևերի մրցումների համար:
Ջրի որակի ստուգումը կիրականացվի բոլոր միջոցառումների ընթացքում, որոնք կանցկացվեն Pont Alexandre III-ի անվան շքեղ կամրջի ներքո: