«Ուրարտուի» կազմում համալրում կա։ Ակումբը պայմանագիր է ստորագրել բրազիլացի կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էդուարդոն հանդես է եկել Բրազիլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ֆլումինեսեի» կազմում, որի հետ 2016 թվականին հռչակվել է Բրազիլիայի չեմպիոն, ինչպես նաև Պորտուգալիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Էշտորիլ», «Սպորտինգ Բրագա» թիմերում, վերջինից էլ 30-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»։
«Սպորտինգ Բրագայի» կազմում 2020/21 մրցաշրջանում նա դարձել է Պորտուգալիայի գավաթակիր։