Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան դժգոհ է մնացել Կառլո Անչելոտիի` ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց։
«Անչելոտին երբեք չի մարզել Իտալիան. Ինչո՞ւ նա չի լուծում Իտալիայի հարցը, որը նույնիսկ վերջին աշխարհի առաջնությունում չխաղաց»,- դա Սիլվայի խոսքերն է փոխանցում Sportskeeda-ն:
Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականը հայտարարել էր Կառլո Անչելոտիին 2024 թվականի ամռանը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Սպասվում է, որ Անչելոտին ազգային հավաքականի հետ կմասնակցի 2024 թվականի Copa America-ում և 2026 թվականի աշխարհի առաջնությունում:
Այժմ Անչելոտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է։ 64-ամյա իտալացի մասնագետը մադրիդյան թիմին երկրորդ անգամ միացել է 2021 թվականի հուլիսին՝ այս պաշտոնում փոխարինելով Զինեդին Զիդանին: