Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում. «Բավարիայի» եզրային հարձակվողը գրավել է «Ալ-Նասրի» և «Ալ-Իտիֆակի» ուշադրությունը, հայտնում է Bild-ը: Առաջին թիմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ երկրորդը երեկ գլխավորել է Սթիվեն Ջերարդը։
Նշվում է, որ անգլիացի մարզիչն ու սենեգալցի ֆուտբոլիստը լավ են ճանաչում միմյանց։ Ջերարդը ցանկանում է Մանեին տեսնել իր նոր ակումբում:
Հարցի ֆինանսական կողմը խոչընդոտ չէ սաուդցիների համար՝ և՛ «Ալ-Նասրը», և՛ «Ալ-Իտիֆակը» պատրաստ են վճարել «Բավարիային» տրանսֆերի համար և զգալիորեն բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը։ «Բավարիայում» Սադիոն տարեկան վաստակում է մոտ 20 միլիոն եվրո։ Հնարավոր տրանսֆերը մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք Մանեն ինքը կցանկանա՞ տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Մանեն «Բավարիա» է տեղափոխվել «Լիվերպուլից» անցած ամառ: Բունդեսլիգայում նա անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։