Իսպանիայի հավաքականի և «Չելսիի», «Արսենալի» և «Բարսելոնայի», նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Մեծ ցավով հայտնում եմ, որ եկել է ժամանակը, որ ես խաղակոշիկներս կախեմ մեխից։ «Բարսայում, «Արսենալում», կրկին Բարսայում, «Չելսիում», «Մոնակոյում» և «Կոմոյում» անցկացրած իմ օրերի մասին կերազեմ ամեն օր: Դա մի ճամփորդություն էր, որը երբեք չեմ մոռանա:
Շնորհակալություն բոլորին, ովքեր օգնեցին ինձ՝ թիմակիցներին, մարզիչներին, նախագահներին, սեփականատերերին, երկրպագուներին և իմ գործակալիս: Շնորհակալ եմ իմ ամբողջ ընտանիքին՝ ծնողներից և քույրից մինչև կին և երեխա: Ես գնահատում եմ ձեր խորհուրդները: Նաև հատուկ շնորհակալություն մրցակիցներին, ովքեր անընդհատ ինձ ավելի ուժեղ էին դարձնում»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա իսպանացին ծրագրում է շուտով մարզչական կարիերա սկսել։
Ֆաբրեգասը իր նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում նշել է 2003 թվականին «Արսենալի» կազմում։ Իր խաղային կարիերայի ընթացքում նա նվաճել է 16 տիտղոս։ Իսպանացին դարձել է Եվրոպայի (երկու անգամ) և աշխարհի չեմպիոն, ինչպես նաև տիտղոսներ նվաճել Անգլիայում (2014/2015 մրցաշրջանում «Չելսիի» հետ) և Իսպանիայիում (2012/2013 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ):