«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը BT Sport-ի հետ շփման ժամանակ կոչ է արել ակումբի ղեկավարությանը պարզել, արդյոք «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է մնալ թիմում:
«Կարծում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է անցկացնեն ՄՅՈւ-ի և Պոգբան: Նա ուզում է մնա՞լ, թե՞ հեռանալ: Արդյո՞ք Սուլշերը ցանկանում է նրան պահել թիմում: Երբ դա պարզվի, կարող եք նոր թիմ ստեղծել»,-ասել է Ֆերդինանդը: