«Յուվենտուսը» հայտարարել է Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
28-ամյա կիսապաշտպանի նոր պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռաբիոյի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի տարեկան մոտ 7 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անցած մրցաշրջանում «Յուվենտուսի» կազմում անցկացրած 48 խաղում Ռաբյոն խփել է 11 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։