Հարձակվող Մարկուս Թուրամը ժամանել է Միլան՝ «Ինտերում» բուժզննման անցնելու համար, հայտնում է լրագրող Դանիելե Մարին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը 5 տարվա պայմանագիր կկնքի իտալական թիմի հետ։
Թուրամը Մենխենգլադբախի «Բորուսիայում» է հանդես գալիս 2019 թվականի հուլիսից։
2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։