«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Մաուրո Իկարդին կարող է կարիերան շարունակել «Միլանում», հայտնում է Sport Mediaset-ը։
Արգենտինացին 2022/23 մրցաշրջանն անցկացրել է «Գալաթասարայում», որի կազմում հանդես է եկել վարձավճարով։
Ըստ հրապարակման՝ «Միլանը» արդեն կապ է հաստատել փարիզյան ակումբի հետ՝ հարձակվողի տրանսֆերի հարցով։ Նա նախկինում հանդես է եկել Սերիա Ա-ում՝ Ինտերի կազմումլ:
Իկարդին բոլոր մրցաշարերում «Գալաթասարայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։