«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի վինգեր Ֆեդերիկո Կյեզայի գործակալ Ֆալի Ռամադանին պատմել է թուրինյան ակումբի հետ իր հաճախորդի պայմանագրի երկարաձգման դժվարությունների մասին։
«Ֆեդերիկո Կյեզան երբեք չի խնդրել 8 միլիոն եվրո մաքուր աշխատավարձ՝ «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելու համար։ Սա ճիշտ չէ, կեղծ լուրեր»,-գործակալի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/2023 մրցաշրջանում Կյեզան թուրինյան թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Կյեզային։