Հայաստանը ևս մեկ մեդալ նվաճեց Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունում:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը դարձավ արծաթե մեդալակիր՝ լարված պայքարում եզրափակչում զիջելով Մոլդովայի ներկայացուցչին:
Այսպիսով, մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ նվաճեցին: