Transfermarkt-ը թարմացրել է իտալական Ա Սերիայի խաղացողների շուկայական արժեքները։
Ըստ պորտալի՝ Իտալիայի առաջնության ամենաթանկ խաղացողը «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմխենն է՝ 120 միլիոն եվրո արժողությամբ, իսկ նիգերիացու վրացի թիմակից Խվիչ Կվարացխելիան 85 միլիոն եվրո արժե, ինչի շնորհիվ Ա Սերիայի ամենաթանկարժեք խաղացողների վարկանիշում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոխվել և կազմում է 6 մլն եվրո:
Ա Սերիայի ամենաթանկարժեք խաղացողների թոփ-10-ն ամբողջությամբ այս տեսքն ունի՝
Վիկտոր Օսիմխեն («Նապոլի», 120 մլն եվրո)
Ռաֆայել Լեաու («Միլան», 90 մլն եվրո)
Լաուտարո Մարտինես («Ինտեր», 85 մլն եվրո).
Խվիչա Կվարացխելիա («Նապոլի», 85 միլիոն եվրո).
Նիկոլո Բարելլա («Ինտեր», 75 միլիոն եվրո).
Դուշան Վլահովիչ («Յուվենտուս», 70 մլն եվրո)
Թեո Էրնանդես («Միլան, 60 մլն եվրո)
Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր», 60 միլիոն եվրո).
Կիմ Մին Ջե («Նապոլի», 60 մլն եվրո)
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ («Լացիո», 50 մլն եվրո):