«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը «Չելսիին» (2-0) պարտվելուց և Անգլիայի գավաթից դուրս մնալուց հետո շեշտեց, որ անարդար է մեղմացնել Պրեմիեր լիգայում մերսիսայդցիների հավանական հաղթանակի նշանակությունը:
«Կավարտենք մրցաշրջանը ՝ նվաճելով միայն Պրեմիեր լիգան: Դե, այո, «միայն»: Դա այնպիսի մանրուք է, այնպես չէ՞:
Հաղթեցինք նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Ակումբային աշխարհի գավաթը: Կյանքում կան մարդիկ, ովքեր միշտ դժգոհ են ինչ-որ բանից․ նրանք անընդհատ փնտրում են բացասականը:
Ես ուզում եմ կենտրոնանալ դրական բաների վրա: Մենք շատ լավ մարզավիճակում ենք և մոտ ենք այն ամենին, ինչին բոլորս ցանկանում էինք հասնել: Ուրեմն եկեք դա անենք և վայելենք հաջողությունը»,- մեջբերում է վան Դեյկին Goal-ը:
ԱՊԼ-ի հաջորդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Բորնմութին»․ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16։30-ին։
Totogaming բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,26 գործակցով, «Բորնմութի» հաղթանակը ՝ 6,1, իսկ ոչ ոքին՝ 12։