«Ֆեներբահչեն» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյին՝ ազատ խաղացողի կարգավիճակում, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր Twitter-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 37-ամյա բոսնիացին արդեն ստացել է թուրքական ակումբի ներկայացուցիչներից երկու տարվա պայմանագրի առաջարկ, սակայն որոշում կկայացնի Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո։ Նախ, խաղացողը կցանկանար լսել «Ինտերի» առաջարկը պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, եթե իհարկե այդպիսի առաջարկ լինի:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այսօր՝ հունիսի 10-ին, Ստամբուլի Աթաթուրքի անվան «Օլիմպիատ» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էդին Ջեկոն տալական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 51 խաղում դարձել է 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է այս հունիսին։