«Միլանի», «Օռլանդո Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի տեղափոխությունը «Ինտեր Մայամի» դրական ազդեցություն կունենա MLS-ի վրա:
«Ամերիկյան ֆուտբոլի համար նրա տեղափոխությունը հիանալի նորություն է. Մեսսին կնպաստի MLS-ի հետագա զարգացմանը: Ինձ շատ է դուր գալիս կառուցողական գործընթացը երկարաժամկետ հեռանկարում, և MLS-ն անում է հենց դա, լիգան մեծ ներդրումներ է կատարում ակումբներում:
Յուրաքանչյուր ակումբ ունի իր մարզադաշտը, մարզչական կենտրոնը, երկրպագուների գոտին։ Այս առումով նրանք գրավում են մարզիկներին և շատ օրգանական են աճում։ Մեսսիի գալը ևս մեկ կարևոր քայլ է այս ուղղությամբ։ Հավատում եմ, որ մոտ ապագայում MLS-ը կդառնա աշխարհի ամենամրցունակ և դիտարժան լիգաներից մեկը»,- Կակայի խոսքերն է մեջբերում CNN-ը։