Նիդերլանդների գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Այաքսը» պարտվեց «Ուտրեխտին»: Մարտի 4-ին Ուտրեխտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով գործող գավաթակրի նկատմամբ`2-0 հաշվով:
Հաղթողների կազմում գոլերի հեղինակ դարձան Սանդեր Վան Դե Ստրեկը և Սիմոն Գուստաֆսոնը: Գավաթի խաղարկության եզրափակչում «Ուտրեխտը» կխաղա «Ֆեյենորդ» — «Բրեդա» զույգի հաղթողի հետ:
Ճգնաժամի մեջ գտնվող «Այաքսը» բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին վեց խաղում իր հինգերորդ պարտությունը կրեց: