Չորեքշաբթի, մարտի 4-ին, տեղի ունեցավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Տոտենհեմ» — «Նորվիչ Սիթի» հանդիպումը: Հանդիպումը կայացավ Լոնդոնում և ավարտվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնված հյուրերի հաղթանակով:

Հիմնական ժամանակում թիմերը խփեցին մեկական գնդակ. «Տոտենհեմի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յան Վերտոնգենը, իսկ «Նորվիչի» կազմում գոլի հեղինակ դարձավ Յոսիպ Դրմիչը:
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ ահա հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին հյուրերը՝ 2-3։