«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոն մեկնաբանել է «Վեսթ Հեմ Յունայթեդի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումը։
«Երբ մենք հասանք մարզադաշտ, ես փորձեցի հիշել այս ճանապարհորդության սկիզբը, փլեյ-օֆֆի փուլը Նիդեռլանդներում և 14 դժվարին հանդիպումները, որոնք մենք անցկացրել ենք մինչև եզրափակիչ: Դա անհավանական ճանապարհորդություն էր, որը մենք աճում էինք յուրաքանչյուր խաղի հետ: «Վեսթ Հեմը» մրցաշարի ուժեղագույն թիմերից է, նրանք դա հաստատեցին՝ դուրս գալով եզրափակիչ։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն, շատ լավ խաղացողներ: Բայց մենք նույնպես հասանք եզրափակիչ և նույնպես ուժեղ ենք։ Ցույց տանք մեր բոլոր ուժերը։ Մենք պատրաստ ենք եզրափակչին»,-Իտալիանոյի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։