«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատմել է, թե ինչու է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համարվում աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։
«Նա մի ամբողջ շարժում ստեղծեց ֆուտբոլի իր տեսլականով և իր խաղաոճով: Դա տեղի է ունեցել դեռևս Բարսելոնայում։ Նա ամեն օր առաջադիմում էր, ուստի կարծում եմ, որ նրան իրավամբ անվանում են աշխարհի լավագույն մարզիչներից մեկը։
«Սիթին» խաղի հիանալի կազմակերպվածություն ունի. Այս թիմն ունի բազմաթիվ անհատական ուժեղ խաղացողներ, բայց միևնույն ժամանակ նրանք բոլորը միշտ խաղում են որպես ամբողջություն»,-Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հունիսի 10-ին Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ինտերը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։