«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ պորտուգալացի մասնագետը շարունակի իր աշխատանքը թիմում։
«Ռոմայի» ղեկավարները մտադիր են հանդիպել Մոուրինյուի հետ՝ քննարկելու ակումբի հաջորդ մրցաշրջանի նախագիծը: